Մատչելիության հղումներ

Վաղը Երեւան կժամանի ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն


Վաղը Հայաստան կժամանի Եվրոպական միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում կքննարկվի Հայաստան - ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ուրբաթ առավոտյան` Հայաստանի արտգործնախարարի եւ Եվրամիության հանձնակատարի հանդիպումից անմիջապես հետո, կկայանա Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG