Մատչելիության հղումներ

Բենզինը թանկացել է


Երեկվանից Երեւանի լցակայաններում բենզինը թանկացել է շուրջ 5 տոկոսով: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 450 դրամով, «Պրեմիումը»` 480, իսկ «Սուպերը»` 500 դրամով:

Վառելիք ներմուծող CPS ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փորձեց պատճառաբանել համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխությամբ` շեշտելով, սակայն, թե «վառելիքի գնագոյացման մեջ այս պահին բավական կայուն գինը հիմնական գործոն չէ»:

Նավթամթերքի գինը, նրա խոսքով` այլ տրամաբանությամբ է փոփոխվում, եւ վերջին տասնօրյակում համաշխարհային շուկայում բենզինի մեկ տոննան թանկացել է միջին հաշվով 60-65 դոլարով:

CPS ընկերության նախագահը նաեւ նշում է, թե բենզինի թանկացումը իրենց էլ չի ուրախացնում: Վնասներ չկրելու համար, սակայն, ընկերությունը պետք է հետեւի շուկայի միտումներին եւ, արձագանքելով յուրաքանչյուր թանկացմանը` ինքն էլ բարձրացնի ներկրվող վառելիքի գինը:

Վառելիքի շուկայում տիրող իրավիճակին հետեւում է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Դրա նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանի կարծիքով`«Ֆլեշ»-ն ու CPS-ը պետք է «ինչ-որ տեղ զսպեն իրենց ախորժակները»:

«Շահույթի չափ չի ֆիքսված ոչ մի տեղ: Եթե մարդն իր արդյունավետ աշխատանքի հաշվին տնտեսում է ունենում, նույն գների դեպքում նա կարող է շահույթ ստանալ: Ես չեմ կարծում, որ դա գերշահույթ է: Բայց երբ ինքը ուզում է լրացուցիչ շահույթ ստանալ գինը բարձրացնելու, այսինքն` սպառողին շահագործելու հաշվին, այդ դեպքում մենք նրանց պատժում ենք որպես գերիշխող դիրքը չարաշահողներ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները հայտնեցին նաեւ վարորդները:
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG