Մատչելիության հղումներ

Հայաստանում խոշոր տրամաչափի խողովակներ արտադրող ձեռնարկություն է բացվել


Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվել է «Պոլիմեր Տրուբ» ընկերության նորակառույց գործարանային համալիրը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ձեռնարկության ստեղծման հիմքերը դրվել են 2009 թվականին` սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Անդրկովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն, նկատի առնելով Հայաստանում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն եւ այլն, դրանց մեծ պահանջարկը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, որոնցով նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG