Մատչելիության հղումներ

Եմենի իշխանությունները եւ ընդդիմությունը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել


Եմենի իշխանություններն ու ընդդիմությունը այսօր պատրաստվում են մեկնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադ` ստորագրելու ճգնաժամից դուրս գալու մասին համաձայնագիրը:

Պարսից ծոցի մի շարք արաբական երկրների ներկայացուցիչների կազմած համաձայնագրի նախագծով նախատեսվում է Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը` նրա անձեռնմխելիության պահպանմամբ:

Համաձայն փաստաթղթի` Սալեհը պետք է թողնի պաշտոնը ազգային համաձայնության կառավարության ձեւավորումից մեկ ամիս անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG