Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ մարդ մահացել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով


Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այսօր ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել կոմբինատի տարածքում: Թթվածնային բալոնի պայթյունից մեկ երիտասարդ է մահացել, եւս երկու հոգի վնասվածքներ են ստացել:

Հակոբյանը ասաց, թե պայթյունը կարող է տեղի ունեցած լինել տեխնիկական անվտանգության նորմերի չարաշահման պատճառով, սակայն, ըստ նրա, դա ընդամենը նախնական վարկած է:

Մաքսիմ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ պայթյունի հետեւանքով մահացածը եւ վնասվածք ստացածները «Վահրամ եւ Նորայր» ՍՊԸ-ի աշխատակիցներ են, ովքեր համագործակցում են կոմբինատի հետ: Կոմբինատի տնօրենի խոսքով` իրենք կանեն ամեն ինչ` օգնելու պայթյունի հետևանքով տուժածներին:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG