Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Հայ հեղափոխական դաշնակցությունը պաշտոնապես ազդարարեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը:

Իր ելույթում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը անդրադարձավ մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների քաղաքականացված լինելու աստիճանին:

«Պետք է շատ լավ հասկանալ, որ հնարավոր չէ ներկայացնել այնպես, որ քաղաքապետարանում հաղթելով մենք կարող ենք ստեղծել կարծես պետություն պետության մեջ, եւ հաջորդ քայլը հեշտությամբ իշխանափոխության իմաստով արդեն իրեն սպասել չի տա, Հանրապետության նախագահը հրաժարական կտա, այս իշխանությունները կհեռանան: Դա այդպես չէ», - ասաց Ռուստամյանը:

Ընտրություններում Դաշնակցության ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը, նախընտրական խոստումների շարքում խոստացավ նաեւ անհարկի չսահմանափակել զանգվածային միջոցառումները. - «Մենք գործադրելու ենք բոլոր ջանքերը, որ այս սահմանափակումները չլինեն անտեղի, անհեթեթ»:
XS
SM
MD
LG