Մատչելիության հղումներ

logo-print

Խոչընդոտվում է մարդկանց մուտքը Երեւան


Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքին մարզերից մասնակցել ցանկացողները չեն կարողացել հասնել Երեւան, քանի որ միջքաղաքական տրանսպորտն առավոտվանից աշխատում է միայն մեկ ուղղությամբ:

«Մարզային տրանսպորտը կրկին կանգնեցվել է: Այսինքն՝ մեկ ուղղությամբ է աշխատում՝ միայն Երեւանից դեպի մարզեր: Մարզերից դեպի Երեւան չի աշխատում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: - «Զուգահեռ ոստիկանությունը խաչմերուկներում կամ ոստիկանության համապատասխան անցակետերում ստուգումներ են անցկացվում»:

Երեւանից մարզեր մեկնող եւ մարզերից Երեւան եկող երթուղայինների ավտոկանգառներում մարդիկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առավոտվանից երթուղայիններ չկային:

«Լսեմ եմ, որ այսօր ցույց է լինելու, դրա համար չկա», - ասաց նրանցից մեկը:

«Տրանսպորտ չկա, որ միտինգ չգան ժողովուրդը», - հավելեց մեկ ուրիշը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոստիկանության կողմից ճանապարհները փակելու հրահանգ չի եղել. - «Ոչ մի ճանապարհ մենք չենք փակում, ոչ մեկի չենք խոչընդոտում: Բացարձակապես ազատ մարդիկ կարող են տեղաշարժվել, ազատ կարող են մասնակցել այսօրվա հանրահավաքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG