Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ստանձնեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պաշտպանությունը


Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո Ռուսաստանի ղեկավարը Վրաստանին նախազգուշացրել է վերառազմականացման քաղաքականությունից բխող վտանգների մասին։

«Վրաստանի կողմից ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի երկրի վերառազմականացմանը, ռազմական բաղադրիչի անիմաստ հզորացմանը, հաշվի կառնվի որպես հակասող անցյալ տարվա օգոստոսին ձեռք բերված հակամարտության կարգավորման 6 կետերին», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը։

Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վրաստանում նախատեսված ՆԱՏ0-ի զորավարժություներին, դրանք որակելով որպես բացահայտ սադրանք։

«Տարրական ճշմարտություն է. չի կարելի զորավարժություններ անցկացնել այն շրջանում, որտեղ վերջերս պատերազմ է եղել»,- ասել է Մեդվեդեւը։

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեիլ Մաչավարիանին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ երեկ Կրեմլում ստորագրված պայմանագրերը վկայում են տարածաշրջանում երկարատեւ ժամկետով զորք պահելու Մոսկվայի մտադրության մասին։

«Հերթական անգամ դառնում ենք նյարդերի պատերազմի ականատես։ Գաղտնիք չէ, որ ռուսական բանակն արդեն կատարել է զավթիչ ուժի դերը, հիմա չեմ ցանկանում վերլուծել այն հարցը, թե արդյո՞ք ռուսները վստահում են աբխազներին եւ հարավօսերին, չնայած այն բանին, որ անջատողական ռեժիմներ ստեղծելու համար միլիոններ եւ միլիարդներ է ծախսել։ Իհարկե, չեն վստահում։ Դրա համար էլ ամենապարզ միջոցն են ընտրել. իրենց վրա են վերցրել պատասխանատվությունը»,- ասել է Մաչավարիանին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG