Մատչելիության հղումներ

Խավիեր Սոլանա. «Ղարաբաղյան խնդիրը 2009-ին կարող է լուծվել»


Խավիեր Սոլանա եւ Իլհամ Ալիեւ, Բրյուսել, 29 ապրիլ, 2009

Խավիեր Սոլանա եւ Իլհամ Ալիեւ, Բրյուսել, 29 ապրիլ, 2009

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի:

Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղի խնդրին` Սոլանան ասել է. - «Ես հույս ունեմ, որ 2009 թվականը կարեւոր տարի կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար, սառեցված այդ հակամարտությունը կարող է եւ պետք է լուծվի»:

Եվրամիության գերագույն հանձնակատարը նաեւ ողջունել է հայ - թուրքական հարաբերությունների ջերմացման փորձերը:

«Մենք դեռ չենք տիրապետում մանրամասներին, բայց, ամեն դեպքում, ճանապարհային քարտեզը կառուցողական է լինելու: Երկար տարիներ Հայաստանը շրջափակված էր, կարծում եմ` շրջափակումը կվերանա, դա կնպաստի նաեւ տարածաշրջանում գոյություն ունեցող մյուս չլուծված խնդիրների կարգավորմանը: Ապաշրջափակման յուրաքանչյուր քայլ պետք է ողջունել», - հայտարարել է Խավիեր Սոլանան:

Նա նաեւ փոխանցել է, որ առավոտյան «շատ կարեւոր հանդիպում է եղել Մինսկի խմբի համանախագահների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG