Մատչելիության հղումներ

logo-print

Ալբանիան Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնի


Ալբանիա -- վարչապետ Սալի Բերիշա, Տիրանա, 27-ը ապրիլի, 2009 թ.
Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան այսօր պատրաստվում է Եվրամիությանը իր երկրի անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնել։ Արարողությունը տեղի կունենա Պրահայում` Բերիշայի Չեխիա կատարած այցի շրջանակներում։

Ըստ հաղորդագրությունների, Եվրամիությանը Ալբանիայի անդամակցության հարցը մեծապես կախված է նաեւ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից. երկիրը պետք է ապացուցի, որ հավատարիմ է եվրոպական արժեքներին` մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG