Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Բարաք Օբաման այժմ ավելի լավ է տեղեկացված»


Բարաք Օբամա եւ Աբդուլա Գյուլ, Անկարա, 6 ապրիլի, 2009

Բարաք Օբամա եւ Աբդուլա Գյուլ, Անկարա, 6 ապրիլի, 2009

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր ակնարկել է, որ չի կարծում, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում Օսմանյան կայսրությունում հայերի զանտվածային կոտորածը կորակի որպես ցեղասպանություն:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` Գյուլը թղթակիցների հետ զրույցում ասել է, թե ապրիլի սկզբին Օբամայի Թուրքիա կատարած այցի ժամանակ «շատ լայնորեն» քննարկել է նրա հետ տվյալ հարցը, եւ Միացյալ Նահանգների նախագահը «այժմ ավելի լավ է տեղեկացված»:

Թուրքիայի նախագահի կանխատեսմամբ, Բարաք Օբաման իր ուղերձում «կխրախուսի բարի մտադրություններ հետապնդող մեր բոլոր աշխատանքները»` Երեւանի եւ Անկարայի միջեւ շարունակվող բանակցությունները:

Վաշինգտոնը բազմապատկել է ջանքերը` տարածաշրջանային խնդիրների լուծմանը նպաստող միջավայր ստեղծելու համար, - ասել է Թուրքիայի նախագահը եւ հավելել, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը կօգնի Թուրքիայի դաշնակից Ադրբեջանին` Հայաստանի հետ ունեցած տարաձայնությունների հարցում:

«Ես վերջին օրերին խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ մենք համաձայնել ենք, որ այն, ինչ կատարվում է , արվում է ի շահ մեր երկու երկրների` Թուրքիայի եւ Ադրբեջանի», - ասել է Աբդուլա Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG