Մատչելիության հղումներ

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ողջունել է
հայ - թուրքական համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման շրջանակային համաձայնատրի վերաբերյալ:


«Սա շատ լավ նորություն է երկու երկրների եւ ողջ Եվրոպայի համար», - ասվում է պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության մեջ:

«Սա շատ կարեւոր ներդրում է Եվրոպայի կարեւորագույն տարածաշրջանում անվտանգություն եւ կայունության հաստատելու հարցում, եւ ես քաջալերում եմ կողմերի խիզախությունն ու հեռատեսությունը», - հայտարարել է Խավիեր Սոլանան եւ կոչ արել կողմերին օգտվել այս հնարավորությունից` բանակցությունները շարունակելու եւ մոտ ապագայում հարաբերությունները կարգավորելու նպատակով:

«Եվրամիությունը պատրաստակամ է իր աջակցությունն ու օժանդակությունը հայտնել այս հարցում», — ասված է Խավիեր Սոլանայի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG