Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչին:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, քննարկվել են «հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին եւ մի շարք տարածաշրջանային հարցերի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG