Մատչելիության հղումներ

Ոստիկանները շարունակում են խոչընդոտել «քաղաքական զբոսանքները»


Երեկ երեկոյան քաղաքական զբոսանքի դուրս եկած մի խումբ քաղաքացիներ մինչեւ ուշ երեկո հավաքվել էին Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Նրանք «Մաքսլիբերթի»-ին ասացին, որ ոստիկանությունն է իրենց ուղղորդել դեպի եկեղեցու բակ` փակելով բոլոր ճանապարհները դեպի Հյուսիսային պողոտա:


«Հուսով ենք, որ ինչ-որ փրկություն կգտնենք եկեղեցու մոտ, գոնե մեզ չեն քաշքշի ու ծեծի այստեղ» - ասաց ազատազրկման մեջ գտնվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ում իրավիճակը նացիստական Գերմանիան է հիշեցնում։ - «Ինձ թվում է, որ մենք պետք է դեղին աստղ կպցնենք մեր ձեռքերի վրա, կամ Հայ ազգային կոնգրեսի նշանը, որ բոլորն իմանան, որ մենք էս երկրում արդեն իրավունքներ չունենք։ Իսկ մյուսները, որ պատուհաններից անտարբեր նայում են, պիտի հասկանան, որ բռնապետությունն այսպես է։ Ես նացիստական Գերմանիան եմ հիշում: Ցավալի է»:

«Մենք նպատակ չենք ունեցել նրանց եկեղեցու բակ բերել, իրենք են ընտրել, նման բան չկա, թող կարգ չխախտեն` ինչ ուզում են անեն», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Ոստիկանության պարեկային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանը:

«Ոստիկանությունը զբաղվում է ստախոսությամբ, իրենք են մեզ այստեղ ուղղորդել։ Այն օրն ուզւոմ էին, որ մենք գնանք Մատենադարան, հիմա` այստեղ։ Թե ո՞ր օրենքով է կարգավորվում` ոչ ոք չի կարող ասել։ Մենք պարզ բացատրում ենք` ձեր կողմից արվող քայլերը պաշտոնեական դիրքի չարաշահում է», - «Մաքսլիբերթի»-իհետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
XS
SM
MD
LG