Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ղարաբաղը չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին»


Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում անփոփոխ է. Ղարաբաղը որեւէ պայմանով չի կարող նվիրաբերվել Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ երեկ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի հավակնություններն Արցախի նկատմամբ չունեն ո՛չ իրավական, ո՛չ պատմական, ո՛չ բարոյական հիմք: Եվ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս հարցում Ադրբեջանը վաղուց արդեն սպառել է վստահության բոլոր պաշարները», - ընդգծել է նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ հայ - թուրքական հարաբերությունների առնչությամբ Սերժ Սարգսյանը, մասնավորապես. ասել է. - «Երբեմն ենթադրություններն ու կանխատեսումները կամ բարի ցանկությունները ներկայացվում են որպես փաստ: Ճշմարտությունը հետեւյալն է. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Մինչեւ այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան: Այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարեւան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ»:

Միաժամանակ. նա վերստին շեշտել է, որ «հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ՝ բնավ չի նշանակում կասկածի տակ առնել ցեղասպանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG