Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի հետ


ԱՄՆ - Հիլարի Քլինթոնը հանդիպում է Գրիգոլ Վաշաձեի հետ, 14-ը ապրիլի, 2009

ԱՄՆ - Հիլարի Քլինթոնը հանդիպում է Գրիգոլ Վաշաձեի հետ, 14-ը ապրիլի, 2009

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ Վաշինգտոնում հանդիպեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ։

Պետքարտուղարը հանդես է եկել կարճ հայտարարությամբ. - «Մենք ողջունում ենք այստեղ Վրաստանի արտգործնախարարին: Հիմա մի շրջան է, որը լի է նոր մարտահրավերներով այդ երկրի երիտասարդ ժողովրդավարության պատմության համար»:

Հիլարի Քլինթոնը նաեւ հայտնել է, որ մտադիր են քննարկել մի ամբողջ շարք հարցեր, որոնք կարեւոր են երկկողմ հարաբերությունների համար:

«Դա ընդգծում է մեր ուժեղ աջակցությունը Վրաստանի անկախությանն ու ժողովրդավարությանը», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Հանդիպումից հետո ադրբեջանական ԱՊԱ գործակալության թղթակիցը Վրաստանի արտգործնախարարին հարց է ուղղել հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության եւ Վրաստանի ապրանքաշրջանառության ծավալների վրա դրա հնարավոր ազդեցության մասին:

«Հայ–թուրքական սահմանի բացում չի սպասվում», - պատասխանել Վրաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Կովկասում կայունության ու համագործակցության Թուրքիայի ծրագրին` Գրիգոլ Վաշաձեն ասել է. - «Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կապերը խզված են: Չնայած դրան, Թուրքիան մտադիր է բոլորին հաշտեցնել, սակայն այդ ֆորմատով խաղաղությունը անհնարին է։ Նման հարցերը լուրջ նախապատրաստական աշխատանքներ, երկար ու բարդ աշխատանք են պահանջում»։

«Մյուս կարեւոր հարցն այն է, որ, եթե բանակցությունների մասնակից յուրաքանչյուր կողմը չհարգի միջազգային իրավական նորմերը, Կովկասում երբեք խաղաղություն չի լինի։ Մեր տարածաշրջանը փոքր է, եւ երրորդ, չորրորդ, 18-րդ պետության տեղ չկա», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG