Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ


Armenia -- Shant Harutuinian 2, undated

Armenia -- Shant Harutuinian 2, undated

2008 թվականի մարտյան իրադարձությունների առնչությամբ մեղադրվող Շանթ Հարությունյանը, ով մոտ մեկ ամիս առաջ դատահոգեբուժական ստացիոնար քննության համար տեղափոխվել էր Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոնի» Նուբարաշենի կլինիկա, այսօր դատավորի որոշմամբ տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Մարտի 17-ից կլինիկայում գտնվող Շանթ Հարությունյանի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Դատահոգեբուժական հարցաքննության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց` փորձաքննության ենթարկվողին կարելի է կլինիկայից տեղափոխել նաեւ առանց եզրակացության:

«Ամեն ինչը կատարվում է օրենքի սահմաններում: Օրերս հավանաբար կլինի եզրակացությունը», - նշեց Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ եզրակացության համար անհրաժեշտ են հանձնաժողովի բոլոր 6 անդամների պատասխանները:

Շուրջ մեկ ամիս առաջ` մարտի 17-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող «7-ի գործով» մեղադրյալ Շանթ Հարությունյանը տեղափոխվեց Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Նուբարաշենի կլինիկա` դատահոգեբուժական ստացիոնար քննության համար:

Նրա վիճակը անսպասելի վատթարացել էր մարտի սկզբին, երբ, Հարությունյանի հարազատների վկայությամբ, նրան ննջելու պահին փորձել էին դեղ ներարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG