Մատչելիության հղումներ

Բանգկոկում փողոցային մարտերից տուժել է 70 մարդ


Թաիլանդ, Պատտայա -- ցուցարարները ներխուժում են ASEAN երկրների գագաթաժողովի անցկացման վայր:
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անվտանգության ուժերի կողմից ընդդիմադիր ցուցարարներին ցրելու գործողության արդյունքում փողոցային մարտեր են բռնկվել: Առնվազն 70 մարդ վնասվածքներ է ստացել:

Զինծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել եւ կիրառել են արցունքաբեր գազ: Ի պատասխան` ցուցարարները նրանց վրա քարեր եւ հրավառ նյութեր են նետել:

Կիրակի օրը վարչապետ Աբհիսիտ Վեջաջիվան Բանգկոկում արտակարգ դրություն էր մտցրել, այն բանից հետո, երբ ցուցարարները բարիկադավորել էին մայրաքաղաքի հիմնական փողոցները:

Ավելի վաղ` ապրիլի 11-ին ցուցարարները ներխուժել էին Բանգկոկից 180 կիլոմետր հեռու գտնվող Պատտայա հանգստավայրում անցկացվող Հարավարեւելյան ասիական երկրների կազմակերպության (ASEAN) գագաթաժողովի դահլիճ եւ հարկադրել գագաթաժողովին մասնակցող երկրների ղեկավարներին շուտափույթ հեռանալ:

Ցուցարարները պահանջում են երկրում վերականգնել նախկին վարչապետ, 2006 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում Թաիլանդից արտաքսված Թակսին Շինավատրային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG