Մատչելիության հղումներ

Էրդողան. «Նախ պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բացառել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ կարգավորված չէ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Մենք Հայաստանի հետ վերջնական համաձայնագիր չենք կնքի, մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնություն չլինի Լեռնային Ղարաբաղի հարցով», - «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեկ հայտարարել է Էրդողանը:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` մեկնաբանելով նույն օրը կայացած ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե հայ - թուրքական սահմանը կարող է բացվել մինչեւ հոկտեմբերին կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղը, Ռեջեփ Էրդողանը ասել է. - «Մենք կարող ենք նախնական աշխատանք կատարել [Հայաստանի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ], սակայն դա վերջին հաշվով կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG