Մատչելիության հղումներ

logo-print

Քիշնեւի քաղաքապետարանը թույլատրել է ընդդիմության բողոքի ակցիաները


Քիշնեւի քաղաքապետարանը ընդդիմությանը թույլատրել է երկու բողոքի ակցիա անցկացնել: Այդուհանդերձ, Մոլդովայի վարչապետ Զինաիդա Գրեչանիին երեկ զգուշացրել է, որ ոստիկանությունը կօգտագործի բոլոր, այդ թվում, ամենակոշտ միջոցները` սահմանադրական կարգը պաշտպանելու համար եւ թույլ չի տա, որ նոր զանգվածային անկարգություններ հրահրվեն:

Շաբաթասկզբին Մոլդովայի ընդդիմությունը, բողոքարկելով կիրակի անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ցույցեր էր կազմակերպել, որոնք երեքշաբթի վերաճել էին զանգվածային անկարգությունների: Կարգը վերականգնելու համար ոստիկանությունը ուժի էր դիմել: Բախումների արդյունքում շուրջ 100 մարդ վնասվածքներ էր ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG