Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի խմբագիրը ազատ արձակվեց դատարանի դահլիճից


Ադրբեջանի վճռաբեկ դատարանի որոշմամբ դատարանի դահլիճից ազատ է արձակվել «Թազադլար» թերթի գլխավոր խմբագիր Ասիֆ Մարզիլին:

Նա ձերբակալվել էր ապրիլի 7-ին` զրպարտության մեղադրանքով: Գործը հարուցվել էր Ադրբեջանի միջազգային համալսարանի ղեկավարների հայցի հիման վրա, որոնք պնդում էին, որ համալսարանում անօրինականությունների մասին թերթի հրապարակումը զրպարտանք է:

Բաքվի Յասամալի շրջանային դատարանը Ասիֆ Մարզիլիին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման, իսկ լրագրող Զումրուդ Մամադովայի նկատմամբ վեց ամսվա հարկադիր աշխատանքի որոշում էր ընդունել:

Վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել լրագրողների նկատմամբ կայացված դատավճիռը եւ գործը վերանայման ուղարկել շրջանային դատարան:

Ադրբեջանի մամուլի խորհուրդը դիմել է երկրի նախագահին` խնդրելով օժանդակել լրագրողի նկատմամբ գործի վերանայմանը:

Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե «երկրի ղեկավարը ափսոսանք է հայտնում գլխավոր խմբագրի ձերբակալության համար»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG