Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները քննադատում են Մոլդովային


Մամուլի ազատության միջազգային կազմակերպությունները քննադատել են Մոլդովայի իշխանություններին ռումինացի 18 լրագրողների մուտքը արգելելու համար, որոնք գալիս էին Քիշնեւ` լուսաբանելու մոլդովական ընդդիմության բողոքի ակցիան եւ դրան հաջորդած իրադարձությունները:

«Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաեւ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունները առանձին հայտարարություններ են տարածել` անարդարացի համարելով Մոլդովայի իշխանությունների որոշումը եւ գտնելով, որ դրանով խոչընդոտվել է իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը:

Ռումինական ու միջազգային լրատվամիջոցների համար աշխատող լրագրողներին երեքշաբթի օրը կանգնեցրել են սահմանին, թույլ չտալով մուտք գործել երկիր` լուսաբանելու մայրաքաղաքում ընթացող հակակոմունիստական բողոքի ակցիան:

Լրագրողական կազմակերպությունները շեշտում են, որ դրանով կանխվել է իրադարձությունների լուսաբանման` լրատվամիջոցների աշխատանքը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG