Մատչելիության հղումներ

logo-print

Յուշչենկոն կմեկնի Ադրբեջան


Այսօր երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Այցի ընթացքում հիմնական իրադարձությունը կլինի նախագահական խորհրդի առաջին նիստի անցկացումը, չորեքշաբթի օրը կայացած բրիֆինգում հաղորդել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Գոնչարուկը:

«Խորհրդի նիստին կմասնակցեն նաեւ երկու երկրների արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասել է Գոնչարուկը: Նախատեսվում է քննարկել հարցերի 3 խումբ` համագործակցություն առեւտրատնտեսական եւ ներդրումների ոլորտում, համագործակցություն էներգետիկ ոլորտում, մասնավորապես, էներգակիրների տրանզիտի հնարվորությունները եւ համագործակցություն ռազմատեխնիկական բնագավառում:

Ուկրաինայի նախագահը նախատեսում է նաեւ հանդիպումներ է ունենալ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի եւ վարչապետի հետ:

Նախատեսվում է ստորագրել արձանագրություն նախագահների խորհրդի նիստի արդյունքների մասին, ինչպես նաեւ 2009-2010 թվականների համագործակցության ծրագրերը:

Այցելության նախաշեմին նորից սրվել է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը: Երեկ Յուշչենկոն դիմել է Սահմանադրական դատարան` նախագահական ընտրություններ անցկացնելու` խորհրդարանի որոշման օրինականությունը պարզելու համար:

Ապրիլի 1-ին Գերագույն Ռադան որոշում էր ընդունել նախագահական ընտրություններ անցկացնել այս տարվա հոկտեմբերի 25-ին:

Խնդիրն այստեղ կապված է Սահմանադրական փոփոխություները մեկնաբանելու հետ: Յուշչենկոն գտնում է, որ ուժի մեջ մտած փոփոխություններով նախագահական ընտրություները անցկացվելու են 2010 թվականի հունվարի 27-ին, իսկ պատգամավորները պնդում են, որ Յուշչենկոն նախագահի պաշտոնը ստանձնել է մինչեւ փոփխությունները, հետեւաբար, պետք է գործեն հին Սահմանադրության դրույթները ու ընտրությունն անցկացվի այս հոկտեմբերին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG