Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանին կոչ է արել ազատ արձակել Սիլվա Հարությունյանին


Միացյալ Նահանգները Իրանին կոչ է արել ազատ արձակել հայազգի Սիլվա Հարությունյանին։ Ամերիկյան կազմակերպության աշխատակցուհի Հարությունյանը դատապարտվել է հեղաշրջման փորձի մեղադրանքով։

Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ռոբերտ Վուդը երկուշաբթի օրը հայտարարեց, թե այսպես կոչված թավշյա հեղափոխութան փորձի համար Սիլվա Հարությանյանի նկատմամաբ մեղադրանքը անհիմն է եւ, որ մեկուսարանում նրա առողջությունը վատանում է։

Նա ձերբակալվել էր անցած տարվա հունիսին, հունվար ամսին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ գործատուները հայտարարել են, որ Սիլվա Հարությունյանը ադմինիստրատիվ աշխատող էր։ Նրանք դիմել են Իրանի իշխանություններին` Սիլվա Հարությունյանին ազատ արձակելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG