Մատչելիության հղումներ

logo-print

Մեդվեդեւը եւ Պուտինը եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել


Անցած տարի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 4.1 միլիոն ռուբլի (124 հազար դոլար) է վաստակել, ինչը 13 տոկոսով պակաս է նույն տարում վարչապետ Վլադիմիր Պուտինի եկամտից։

Այս տվյալները հայտնի են դարձել Ռուսաստանի երկու ղեկավարների կողմից ներկայացված եկամուտների հայտարարագրման արդյունքում։

Հայտարարագրում Մեդվեդեւը նաեւ նշել է, որ իր բանկային հաշվեհամարներում ունի 85 հազար դոլար, 368 քմ մակերեսով բնակարան եւ Volkswagen Golf մակնիշի մեկ ավտոմեքենա։

Պուտինը անցած տարի վաստակել է 4.7 միլիոն ռուբլի (141 հազար դոլար), նրան է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, 1,500 քմ հողամաս եւ երկու հնաոճ ռուսական արտադրության ավտոմեքենա։

Ռուսաստանի օրենսդրությունը պետական պաշտոնյաներին պարտավորեցնում է եկամուտների հայտարարագրեր ներկայացնել հարկային մարմիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG