Մատչելիության հղումներ

logo-print

Ստորագրվել է Հայաստան - Իրան երկաթուղու շինարարությանը վերաբերող հուշագիր


Ուրբաթ օրը Երեւանում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր:

Փաստաթղթի վերջնական տարբերակը, ըստ նախարարների, ստորագրվելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` գալիք իրանյան այցի ընթացքում:

Ստորագրման արարողության ժամանակ իրանցի նախարարը ասաց, որ փոխնախարարների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը պատրաստելու է նախագծի տեխնիկատնտեսական փաստաթուղթը:

Նախնական հաշվարկներով, 470 կիլոմետր (որից 410-ը` Հայաստանի տարածքում) երկարությամբ երկաթուղու կառուցման համար կպահանջվի 1,2 միլիարդ դոլար:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG