Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Թուրքիայում ապրիլի 6-ին անցկացվելիք «Քաղաքակրթությունների դաշինքի» համաժողովին: APA գործակալությունը հաղորդում է, որ Իլհամ Ալիեւը հրավեր ստացել է, բայց ոչ պաշտոնական տեղեկություններով` Թուրքիա չի մեկնելու:

Հաղորդագրությունում մեկնաբանվում է, որ դա կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու` Թուրքիայի նախապատրաստական աշխատանքների դեմ բողոքի նշան լինել:

Մեջբերելով հայ - թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ վերջին օրերի հրապարակումները` ադրբեջանական գործակալությունը ներկայացնում է նաեւ Իգդիրից պատգամավոր Ալի Գյուներիի խոսքերը, ով ասել է, թե Իգդիրում ազատ առեւտրի գոտի է ստեղծվելու, սահմանամերձ շրջանի առեւտուր է կազմակերպվելու հայ գործարարների հետ, Հայաստանի, ինչպես նաեւ Իրանի հետ սահմանամերձ շրջաններում առեւտրային գործարքներից մաքս չի գանձվելու:

Ըստ մամուլի հրապարակումների` հայ - թուրքական սահմանի բացման մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել ապրիլի 16-ին: Այդ օրը նախատեսված է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի մասնակցությունը Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG