Մատչելիության հղումներ

Microsoft ընկերությունը խանութներին «70 հազար դրամ վճարելու պահանջ չի ներկայացրել»


Microsoft ընկերության Հայաստանյան գրասենյակից այսօր ժխտեցին լուրերը, թե ընկերության աշխատակիցները Երեւանի մի շարք խանութներից պահանջել են իրենց մոտ եղած չլիցենզավորված ծրագրային ապահովումը փոխարինել օրինական կերպով գրանցված ծրագրային ապահովմամբ` փոխարենը պահանջելով 70 հազար դրամ վճար:

Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նման լուրեր իրենց նույնպես հասել են, սակայն ընկերության հայաստանյան գրասենյակը Microsoft-ի ծրագրային ապահովման վաճառքով չի զբաղվում: Բարսեղյանը նաեւ դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ ի՞նչ ծրագրային ապահովման համար են պահանջել 70 հազար դրամ վճարը:

«Մենք արդեն երեք տարի առաջարկում ենք բոլորին տեղադրել լիցենզավորված ծրագրային համակարգ, սակայն որեւէ մեկին չենք պարտադրում», - նշեց Գրիգոր Բարսեղյանը` հավելելով, որ Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությամբ զբաղվում են հիմնականում իրավապահ մարմինները եւ կարծիք հայտնեց, որ պտտվող լուրերը կապված են իրավապահների կողմից կատարվող ստուգումների հետ:

Գրիգոր Բարսեղյանը անհավանական համարեց այն վարկածը, թե այսպիսով փորձ է արվում Microsoft-ի անունից ներկայացող անձանց կողմից խաբեությամբ գումար շերթել խանութներից` այդուհանդերձ, փաստելով, որ կոնկրետ խանութների հետ կապված որեւէ նախաձեռնություն այս օրերին ընկերության կողմից չի իրականացվում:

«Մենք փորձում են տարբեր ընկերությունների կրթության, իրազեկման, նրանց հետ անցկացված հանդիպումների միջոցով ցույց տալ, որ ավելի ապահով եւ ձեռնտու է ունենալ լիցենզավորված ծրագրային ապահովում», - նշեց Գրիգոր Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG