Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի իրավապահները մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր գործչին


Ղրղըզստանի իրավապահները քրեական հետապնդում են սկսել ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Իսա Օմարգուլովի նկատմամբ:

Նա մեղադրվում է 2004 թվականին «Տաջիկստանի պետական երկաթուղիներ» ընկերությունը ղեկավարելու ընթացքում 60 հազար դոլար կաշառք ստանալու մեջ:

Անցած ամիս սպանության մեղադրանքով քրեական հետապնդում էր սկսվել Ղրղըզստանի մեկ այլ ընդդիմադիր գործչի` Ալիկբեկ Ջեկշենկուլովի նկատմամբ:

Վերլուծաբանների կարծիքով սա Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հերթական փորձն է` չեզոքացնել ընդդիմությանը հուլիսին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG