Մատչելիության հղումներ

Տաջիկստանում դադարեցվում է ռուսական «ՌՏՌ պլանետա»-ի հեռարձակումը


Տաջիկստանում այսօրվանից դադարեցվում է ռուսական «ՌՏՌ պլանետա» հեռուստաալիքի հեռարձակումը: Տաջիկստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի կոմիտեի ղեկավար Ասադուլո Ռահմոնովի խոսքով այս որոշումը պայմանավորված է ռուսաստանյան հեռուստաալիքի կուտակած պարտքերով:

Ռահմոնովը ասել է, որ այստեղ որեւէ քաղաքական խնդիր չկա: Նրա խոսքով ռուսական ալիքը հրաժարվել է վճարել 2008 թվականի հեռարձակումների վարձավճարների գծով կուտակած պարտքը, որը կազմում է 209 հազար դոլար:

«ՌՏՌ պլանետա»-ն Տաջիկստանում հեռարձակվող ռուսաստանյան միակ հեռուստաալիքն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG