Մատչելիության հղումներ

logo-print
Բելառուսի կաբելային ցանցերի օպերատորները ստիպված են եղել դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը, այն բանից հետո, երբ ռուսական Առաջին ալիքի երգիծական հաղորդումներից մեկի թեման դարձավ նախագահ Ալեքսանդր Lուկաշնեկոյի այցը Երեւան:

Հաղորդման հեղինակների ուշադրությունից չէր վրիպել այս այցի թերեւս ամենասկանդալային դրվագը, երբ Հայաստանի ու Բելառուսի նախագահների պաշտոնական բանակցություններին մասնակցեց նաեւ Lուկաշենկոյի հնգամյա որդին:

Բելառուսի հեռուստադիտողների մեծ մասը հաղոդման այս հատվածը չտեսավ: Պետական «ՕՆՏ» ալիքը, որը վերահեռարձակում է ռուսական ծրագրերը, խմբագրել էր հաղորդման` Lուկաշենկոյին վերաբերող հատվածը, փոխարենը գովազդ հեռարձակելով, մինչդեռ կաբելային ցանցերի օպերատորները գերադասել էին չմիջամտել ռուսական հաղորդման ընթացքին:

Ռուսական համապետական ալքիներից բացի ապրիլի 1-ից դադարեցվել է նաեւ մասնավոր հեռուստաընկերութունների հաղորդումների հեռարձակումը: Մասնավորապես, ռուսական «Ռեն Թի Վի» ընկերության ծրագրերի հեռարձակման դադարեցումը կապում են Lուկաշենկոյի անձնական կյանքի մասին պատմող սյուժեի հետ, որը եթեր է հեռարձակվել անցած շաբաթ օրը:

Կաբելային ցանցերը շահագործող բելառուսական ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, թե կատարվածը քաղաքական ենթատեքստ չունի:

«Lուկաշնեկոն մի կողմից փորձում է մերձենալ արեւմուտքի հետ, մյուս կողմից` շարունակում է զտել լրատվական դաշտը», - ասում է կինովավերագրող Lեոնիդ Մինդլինը` հավելելով. - «Այս բոլոր քայլերը վկայում են իշխանությունների նյարդային արձագանքի մասին»:



Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG