Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-ի մամուլ

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքն առանձին պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ: - «Ես այդ հանդիպման մանրամասները ներկայացրել եմ հանձնաժողովի անդամներին, բայց նրանք ասացին, որ Հայկ Հարությունյանի մասնակցությունը նիստին ցանկալի է, եւ ես պարտավոր եմ Հայկ Հարությունյանին հրավիրել նիստին», - ասել է Սամվել Նիկոյանը` ավելացնելով, թե նախկին ոստիկանապետին նոր հրավեր կուղարկի ապրիլի կեսերին: Ի դեպ, Սամվել Նիկոյանը նաեւ ասել է, որ իր համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, բացի զոհերի մահվան հանգամանքներից: Հարցին` պարզե՞լ են, թե ով է հրահանգել կրակել ժողովրդի վրա, Սամվել Նիկոյանը պատասխանել է. - «Իսկ դուք մտածում եք, որ նման հրահանգ եղե՞լ է: Դուք համոզվա՞ծ եք»:

«Առավոտ»-ի տեղեկություններով` Հայաստանում հունիս-հուլիս ամիսներին պաշտոնապես բացվելիք Գերմանական համալսարանի ռեկտոր պիտի նշանակվեր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ստացված տեղեկության իսկությունը ճշտելու համար թերթը դիմել է պարոն Սաֆրաստյանին: «Նա նշեց, որ, իրոք, իրեն ռեկտորի պաշտոնը ստանձնելու առաջարկ եղել է, բայց ինքը մերժել է», - գրում է «Առավոտ»-ը: - «Հրաժարվեցի, քանի որ ես արեւելագիտության ինստիտուտի տնօրենն եմ, եւ ինձ համար ավելի կարեւոր է արեւելագիտությունը: Իսկ ռեկտորի պաշտոնը լրացուցիչ պարտականություններ եւ ժամանակ է պահանջում: Բայց կընտրվեմ համալսարանի գիտական խորհրդի նախագահի պաշտոնում: Իսկ Գերմանական համալսարանի ռեկտորը կլինի գերմանացի հայտնի մի պրոֆեսոր», - «Առավոտ»-ին փոխանցել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG