Մատչելիության հղումներ

logo-print
Այսօրվանից Հայաստանում ուժի մեջ են մտնում կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի համար սահմանված նոր սակագները, որոնք հաստատվել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 27-ի նիստում:

Ապրիլի 1-ից ցերեկային ժամերին օգտագործված էլեկտրաէներգիայի համար սպառողները կվճարեն 1 կիլովատտի համար` 30 դրամ, նախկինում գանձվող 25 դրամի փոխարեն: Համապատասխան սակաչափիչներ ունեցող սպառողները գիշերային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի համար կվճարեն 1 կիլովատտի համար 20 դրամ` նախկին 15-ի փոխարեն:

Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 1 խորանարդ մետրի համար սահմանվել է 96 դրամ` նախկին 84-ի փոխարեն: Խոշոր սպառողները` հիմնականում արտադրական ձեռնարկությունները, որոնք սպառում են ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ, 1000 խորանարդ մետրի համար ամսական կվճարեն 215 դոլար (մոտ 80 դրամ 1 խորանարդ մետրի համար), նախկին 154 դոլարի փոխարեն:

Մատակարարված խմելու ջրի 1 խորանարդ մետրի արժեքը կկազմի 179.78 դրամ, նախկինում սահմանված 173 դրամի փոխարեն:

«Քանի որ սրանք այն հիմնական ապրանքատեսակներն են, որոնք բերելու են նաեւ այլ ապրանքների թանկացմանը, մեր տնտեսության եւ հասարակության համար ձեւավորում են հստակ մարտահրավերներ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց տնտեսագետ, Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG