Մատչելիության հղումներ

Մոսկվայում ծեծի է ենթարկվել իրավապաշտպան Լեւ Պոնոմարյովը


Հայտնի ռուս իրավապաշտպան Լեւ Պոնոմարյովը ծեծի է ենթարկվել Մոսկվայում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան իր տան մոտ ծեծի ենթարկված իրավապաշտպանին «ծանր վիճակում» տեղափոխել են հիվանդանոց:

Պոնոմարյովի դուստրը` Ելենա Լիպցերը, նշել է, որ հանցագործները ձեռք չեն տվել իրավապաշտպանի դրամապանակին եւ մոտը եղած այլ արժեքավոր իրերին, միայն տանելով Պոնոմարյովի հեռախոսը:

Մեկնաբանելով բռնության փաստը` Human Rights Watch կազմակերպության մոսկովյան բաժանմունքի ղեկավար Տատյանա Լոկշինան ասել է, որ այս հարձակումը հերթական անգամ ապացուցում է, որ ռուսաստանյան քաղաքացիական հասարակությունը գործում է «ծանր պայմաններում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG