Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում հայտնաբերվել է Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող 9 ահաբեկչական խումբ


Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հայտնաբերել են Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող 9 ահաբեկչական խումբ: Այս մասին, ռուսական «Նեզավիսիմայա» թերթի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը:

«Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 140 մարդու, 4 ահաբեկիչներ ոչնչացվել են տեղում», - հայտարարել է Էլդար Մահմուդովը:

Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համարում է, որ այս հայտարարությունների միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են Արեւմուտքին ցույց տալ, որ երկրում ահաբեկչության իրական վտանգ կա, եւ եթե այսօրվա իշխանությունները հեռանան, Ադրբեջանում կարող են իշխանության գալ մահմեդական ծայրահեղականները:

«Այս տրամաբանությունն է ընկած նախարարի հայտարարության տակ», - ասում է Ալիզադեն:

Այդուհանդերձ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովի կարծիքով Մահմեդական գործոնը Ադրբեջանի շրջաններում գնալով ուժեղանում է: Իրավապաշտպանի գնահատմամբ Ադրբեջանում 40-50 հազար մահմեդական ծայրահեղական կա եւ նրանց թիվը գնալով ավելանում է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG