Մատչելիության հղումներ

Օբամայի թիմը չի օգտագործում «ահաբեկչության դեմ պատերազմ» ձեւակերպումը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի օգտագործում «ահաբեկչության դեմ պատերազմ» արտահայտությունը:

Քլինթոնը նշել է, որ Օբամայի թիմում պարզապես խուսափում են օգտագործել այդ ձեւակերպումը, թեեւ այն արգելող որեւէ պաշտոնական հրահանգ չի եղել:

«Ահաբեկչության դեմ պատերազմ» արտահայտությունը շրջանառության մեջ է դրվել նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից` ԱՄՆ-ի դեմ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG