Մատչելիության հղումներ

Բենիամին Նաթանյահուն երկրորդ անգամ կստանձնի Իսրայելի վարչապետի պաշտոնը


Այսօր տեղի կունենա 1996-ից 1999 թվականներին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահույի` Իսրայելի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ երդմնակալության արարողությունը:

Աջակողմյան հայացքներ դավանող Likud կուսակցության առաջնորդ Նաթանյահուն իշխանության է վերադառնում խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իսրայելի 120 մանդատ ունեցող խորհրդարանում` Կնեսետում, մեծամասնություն կազմող կոալիցիոն խմբակցության կազմավորման շնորհիվ: 69 անդամներից բաղկացած կոալիցիայի կազմում են Likud-ը, ձախակենտրոնամետ Աշխատանքային կուսակցությունը, ուլտրա-ազգայնական Yisrael Beitenu-ն եւ կրոնական Shas կուսակցությունը:

Նատանյահուն հայտարարել է, թե դեմ է անկախ Պաղեստինյան պետության ստեղծմանը, սակայն պատրաստակամություն է հայտնել խաղաղ բանակցություններ վարել պաղեստինյան իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG