Մատչելիության հղումներ

Ինգա եւ Անուշ Արշակյանների «ճակատագրական» կերպարի եւ եվրատեսիլյան ելույթի մասին


Այս կերպ «Եվրատեսիլ»-ով հետաքրքրվող տարբեր ազգերի ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում կարծիքներ հայտնել երգի մասին, որոնք, ի դեպ, բավական տարբեր են` բարձր հիացական որակումներից մինչեւ խիստ քննադատություն ու անգամ վիրավորանք: Գնահատելու այս գործում հատկապես ակտիվ են սփյուռքահայերը եւ հարեւան երկրներից Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, ովքեր, հատկապես ադրբեջանցիները, ամեն կերպ փորձում են վնասել հայ քույրերի վարկանիշին:

Իրենք` Ինգա եւ Անուշ Արշակյանները, շատ չեն մտահոգվում ամեն տեսակ վատ կարծիքներ լսելիս ու կարդալիս: Ասում են, որ երգում որեւէ քրդական, հնդկական տարրեր չկան, այլ խնդիր է, որ «Ջան-Ջան»-ը իսկապես հարմարեցված է եվրոպական երգի մրցույթում «առավել մեծ մասսայականություն վայելող միտումներին»:

Ինգա եւ Անուշ Արշակյանները չեն հասցնում հետեւել «Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների աշխատանքին, քանի որ իրենք դեռ շատ անելիք ունեն:

«Եվրատեսիլ»-ի համար Արշակյան քույրերի բեմական կերպարը կերտելու են Ռուսաստանում` ոճաբանների Fresh Art եռյակը: Նրանց է վստահված հանդերձանքը, դիմահարդարումը, վարսահարդարումը եւ այլն: Արդեն ինտերնետում տարածված է նրանց կողմից արված ֆոտոշարքը, որտեղ Ինգա եւ Անուշ Արշակյանները հանդես են գալիս բոլորովին նոր` առեղծվածային կերպարում:

«Միասին ենք քննարկել կերպարը, նրանք խիզախ լուծումների կողմնակից են: Մեր դեպքում գտան մեր չբացահայտված գեղեցկությունը` մի տեսակ ճակատագրական կերպարներ կերտելով»:

Քույրերի «չբացահայտված գեղեցկությունն» ամփոփված է հիմնականում սեւի գույնի մեջ, թեեւ կերպարը դեռ վերջնական չէ, գուցե համերգի ժամանակ նոր գույներ հայտնվեն: «Կովկասյան քրմուհիներ են» իրենց զգում այս կերպարում, հավատում են, որ կախարդանքն էլ գուցե տեղ ունենա իրենց ելույթում. - «Վոկալից ու շուոից բացի, կարեւոր է նաեւ էներգետիկան, որ պիտի փորձենք փոխանցել դահլիճին»:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG