Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Ես եմ ղեկավարում պետությունը, ես եմ պետության գլուխը »


Այս շաբաթ մեկնարկող աշխարհի ամենազարգացած 20 երկրների գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը: Մեդվեդեւը խոսել է ճգնաժամի, Իրանի եւ Աֆղանստանի մասին, անդրադարձել է ռուս-բրիտանական եւ ռուս-ամերիկյան հարաբերություններին:

Պատասխանելով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ կայանալիք առաջին հանդիպմանը վերաբերող հարցին` Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ հարցերում ինքը համամիտ է Օբամայի հետ:

Բրիտանացի լրագրողի հարցին, թե ո՞վ է այսօր ղեկավարում Ռուստաստանը, Մեդվեդեւը պատասխանել է. - «Ես եմ ղեկավարում պետությունը, ես եմ պետության գլուխը: Պարոն Պուտինը հանդիսանում է կառավարության ղեկավարը: Դա շատ մեծ եւ բարդ աշխատանք է: Սակայն, պետության անունից հիմնական որոշումները կայացնում է նախագահը»:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մեդվեդեւը պատրաստվում է իր թեկնածությունը դնել հաջորդ նախագահական ընտրություններին, Ռուսաստանի նախագահը պատասխանել է, թե նախ կուզենար այս ժամկետը ավարտել:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG