Նախագահ Օբամայի կառավարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերակազմավորել ամերիկյան ավտոարդյունաբերությունը, որի վաճառքի ցուցանիշները, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, կրճատվել են 30 տոկոսով:
Մասնավորապես, General Motors ընկերությունը, որը 2005 թվականից սկսած աշխատում է մեծ վնասներով` կորցնելով շուրջ 82 միլիարդ դոլար, այս տարվա սկզբից ամերիկյան կառավարությունից ստացել է 13.4 միլիարդ դոլարի վարկեր, որպեսզի կարողանա շարունակել իր գոյությունը: