Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում ջրամբարի փլուզման հետեւանքով զոհվել է 77 մարդ


Ուրբաթ գիշերը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի խիտ բնակեցված արվարձաններից մեկում ջրամբարի փլուզման հետեւանքով 77 մարդ է զոհվել: Եվս 100 մարդ համարվում է անհետ կորած:

1930-ականներին կառուցված ջրամբարը փլուզվել է մի քանի օր շարունակ չդադարող անձրեւների հետեւանքով: Ականատեսների վկայությամբ, ջրի հոսանքի ուժգնությունն այնքան զորեղ էր, որ զոհվածներից մի քանիսի մարմինները հայտնաբերվել են աղետի գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ, աղետի վայրում հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ շարունակում են վերապրածների եւ զոհվածների մարմինների որոնումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG