Մատչելիության հղումներ

Հետընտրական շրջանում կալանավորվածների համար «ազատության միակ ընդունելի ճանապարհը համաժողովրդական շարժման հաղթանակն է»


Իրենց քաղբատարկյալներ համարող շուրջ 40 մարդ, ովքեր, հիմնականում հետընտրական իրադարձությունների առնչությամբ ներկայումս գտնվում են անազատության մեջ, երեկ տարածել են հայտարարություն, որով հաստատել են իրենց վճռականությունը` «արժանապատվորեն կրել ապօրինի անազատությունը»:

«ԵԽԽՎ [Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի] գարնանային նստաշրջանին ընդառաջ, դեռ հունվարի 12-13-ին ձեռք գցած եւ անհետեւանք թողած մի քանի ներման դիմում ներկայացրածների ցուցակն ամբողջականացնելու եւ խնդրագրերի անընդհատությունը ցուցանելու նպատակով, ռեժիմը փորձում է քաղբանտարկյալների վրա ներազդել այս անգամ էլ խորամանկ ու շողոքորթ մեթոդներով, եւ ամենատարբեր ճանապարհներով ներկայացնել, թե իբրեւ ազատություն ձեռք բերելու միակ ճանապարհը Սերժիկ Սարգսյանի բարեհաճությունն է», - ասվա ծ է հայտարարությունում, որը տարածել է Հայ ազգային կոնգրեսը։ - «Մենք հաստատում ենք մեր վճռականությունը` արժանապատվորեն կրել ապօրինի անազատությունն իբրեւ մասնակցություն համընդհանուր ազատության համար մղվող համաժողովրդական պայքարին, իսկ մեր ազատության միակ ընդունելի ճանապարհը համարում ենք համաժողովրդական շարժման հաղթանակը»։

Հայտարարությունը ստորագրածների թվում են Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG