Մատչելիության հղումներ

Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների տրամադրել են Հայաստանի քաղաքացու կեղծ անձնագրեր


ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու եղանակով Վրաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրեր տրամադրելու դեպքեր։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արմավիրի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արթուր Ռաֆայելյանին 2009 թվականի մարտի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք) մասերով։

Առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Ռաֆայելյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG