Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան խորհուրդը աջակցում է ԱՄՆ-Հայաստան համագործակցությանը


«Հայ-ամերիկյան խորհուրդը աջակցում է ԱՄՆ - Հայաստան հարաբերություներին ու համագործակցությանը, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի իրականացմանը», - ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Հայ-ամերիկյան խորհրդին հղած նամակում:

Նամակում նշվում է, որ ապրիլի սկզբին Բարաք Օբամայի այցելությունը Թուրքիա բացառիկ առիթ է Թուրքիային քաջալերելու համար, որպեսզի Թուրքիան վերանայի իր անցյալը հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելու համար: Նամակում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունենրի հաստատումը պետք չէ կապել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հետ:

«Հայ-ամերիկյան խորհուրդը դրական է գնահատում նոր վարչակազմի հետաքրքրությունը այս հարցում, եւ մենք ակնկալում ենք դրական հայտարարությունների ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակացությամբ տրված խոստումների իրականացմանը», - ասել է ՀԱԽ-ի անդամ Փիթր Տարագճյանը:

Որպես հայ-ամերիկյան համագործակցության մի մաս, նամակի հեղինակները Միացյալ Նահանգներին քաջալերում է արագացնել ջանքերը Հայաստանում ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը զարգացնելու համար:

«2008 թվականի նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած ընդդիմության դեմ ճնշումները արգելք են հանդիսանում այս պատասխանատու տարրերի զարգացմանը: Առանց այս ամուր հիմքերի Հայաստանը իսկապես չի կարող դառնալ ժողովրդավար, բարագավաճ ու ազատ տնտեսություն ունեցաղ երկիր», - նշված է ԱՄՆ-ի պետքարտուղարին ուղարկված Հայ-ամերիկյան խորհրդի նամակում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG