Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտաքին գերատեսչության պետքարտուղարը կայցելի Հայաստան


Մարտի 29-ին եռօրյա այցով Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գերատեսչության պետքարտուղար Գերնոտ Էրլերը` Գերմանիայի Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեի ուղեկցությամբ:

Այցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նախատեսված են Գերնոտ Էրլերի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ եւ հայ-գերմանական պատգամավորական խմբի նախագահ Արեւիկ Պետրոսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG