Մատչելիության հղումներ

Եվրամիությունը խոստանում է 2,5 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային` երկրի տարածքով անցնող գազա-տրանսպորտային համակարգը արդիականացնելու համար:

Ռուսատանից դեպի Եվրոպա գնացող մոտ 14 հազար կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող խողովակաշարի վերանորոգման մասին համաձայնությունը` Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշնեկոն ձեռք բերեց շաբաթասկզբին` Բրյուսելում: Բանակցություններին զուգահեռ խոսակցություններ սկսվեցին, թե Եվրամիության տարածքում գտնվող խոշոր ընկերություններից մեկը կարող է դառնալ Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարի սեփականատերը:

Վարչապետ Տիմոշենկոն այս պնդումները կտրականպես հերքում էր, - «Հռչակագրում, որ մենք այսօր ստորագրել ենք հստակ ընդգծված է` ուկրաինական օրենսդրության համաձայն գազա-տրանսպորտային համակարգը պետական սեփականություն է հանդիսանում եւ շարունակելու է մնալ որպես պետության սեփականություն»:

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունում, սակայն, լուրջ մտավախություն ունեն, որ Եվրամիությունն ու Ուկրաիանան ի վերջո ինչ-ինչ համաձայնությունների կգան` առանց ռուսական կողմի շահերը հաշվի առնելու:

«Այդ դեպքում պաշտոնական Մոսկվան կարող է վերանայել Եվրոպա գազի մատակարակամն ողջ ռազմավարությունը», - զգուշացնում է Ռուսատսանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

«Փաստաթուղթը, որի մասին մենք խոսում ենք առնվազն լավ մտածված չէ եւ ոչ պրոֆեսիոնալ է կազմված: Քննարկել այս բոլոր հարցերը առանց գազի հիմնական մատակարարի պարզապես լուրջ չէ», - ասել է Ռուսաստանի վարչապետը:

Պուտինի այս հայտարություններից հետո վերլուծաբանների շրջանում կարծիքներ հնչեցին, որ եթե Ուկրաինայում գտնվող խողովակաշարերը անցնեն Եվրամիության հսկողության ներքո, Ռուսասատանը կարագացնի Ուկրաինան շրջանցող գազատարերի շինարարությունը: Խոսքը Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսքի» եւ Սեւ ծովով դեպի Հարավային Եվրոպա գնացող գազատարերի մասին է: Այդ դեպքում, ինչպես նշում են ռուսական աղբյուրները, ուկրաինական խողովակաշարերը կարող են պարզապես առանց վառելիքի մնալ: Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, հաշվի առնելով իրադարձությունների զարգացման նման հեռնկարը, ասել է, - «Ռուսաստանը կարող է մասնակցել ներդրումային ծրագրերին ինչպես նաեւ խողովակաշարի արդիականցման աշխատանքներին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG