Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանին եւ Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման նախաձեռնություն` ԱՄՆ-ի Կոնգրեսում


Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը շրջանառության մեջ են դրել մի նամակ, որով գործընկերներին կոչ են արել միանալ 2010 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օտարերկրյա օգնություն բաժնում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հոդվածներով տրամադրվող աջակցությունն ավելացնելու նախաձեռնությանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, մարտի 24-ին տարածած նամակով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները առաջարկել են ավելացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական աջակցությունը` 2009 թվականին նախատեսված 48 միլիոն դոլարից հասցնելով 70 միլիոն դոլարի, իսկ որպես ռազմական աջակցություն պլանավորվող 3.3 միլիոն դոլարի փոխարեն նախատեսել 5 միլիոն դոլար:

Առաջարկվում է նաեւ ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամերիկյան աջակցության ծավալները` 2009-ին նախատեսված 8 միլիոն դոլարից հասցնելով 10 միլիոն դոլարի, եւ վերացնել Լեռնային Ղարաբաղի` ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող քվեարկությամբ ընտրված ղեկավարների նկատմամբ կիրառվող սահմանափակումները` Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու եւ ամերիկացի պաշտոնյաների հետ շփումների առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG