Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերին եւ Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի անդամներին:

Եվրամիության խորհրդատուների խմբի նպատակն է խորհրդատվական օժանդակության տրամադրել ՀՀ պետական մարմիններին ու գերատեսչություններին` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների կտրվածքով Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը լավագույնս կատարելու համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, գոհունակությամբ ընդգծելով բանակցությունների ընթացքում փոխվստահության մթնոլորտը, Սերժ Սարգսյանն ասել է, որ ստորագրված հուշագիրը, եւ ընդհանրապես այդ ուղղությամբ բոլոր գործողությունները մեկ նպատակ են հետապնդել. այնպես անել, որ Հայաստանը կարողանա առավել արդյունավետ ու օգտակար իրականացնել Գործողությունների ծրագիրը:

«Մենք կարծում ենք, դա, ի վերջո, պետք է բերի նրան, որ ստեղծվեն լրացուցիչ նոր կարողություններ, իսկ առանձին դեպքերում, որպես արդյունք, կարող է լինել նոր ինստիտուտների ձեւավորումը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը ողջունել է Եվրամիության հետ հարաբերությունները մերձեցնելու Հայաստանի նախագահի ջանքերը` նմանօրինակ համագործակցության առկայությունը գնահատելով փոխադարձ վստահության վկայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG