Մատչելիության հղումներ

logo-print

2008 թվականին 2390 մահապատիժ է ի կատար ածվել


Amnesty International կազմակերպության տվյալներով անցյալ տարի ի կատար ածված մահապատիժների թիվը աճել է 90 տոկոսով: Կազմակերպության տվյալներով, 2008 թվականին մահապատժի է ենթարկվել 2390 մարդ:

Կազմակերպությունը նաեւ փաստում է, որ անցյալ տարի մահապատժի ենթարկված մարդկանց 72 տոկոսը Չինաստանից է, առնվազն 346 մարդ` 14 տոկոս, մահապատժի է ենթարկվել Իրանում:

Միացյալ Նահանգներում, 1994 թվականից ի վեր, ամենաքիչ թվով մահապատիժներ են ի կատար ածվել` ընդամենը 37:

Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության միակ երկիրը, որտեղ 2008-ին մահապատիժ է ի կատար ածվել, Բելառուսն է: Անցյալ տարի այստեղ 4 մարդ է մահապատժի ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG