Մատչելիության հղումներ

Շարունակվում է Թուրքիայի նախագահի այցը Իրաք


Շարունակվում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Իրաք: Այսօր նա հանդիպել է Իրաքի քրդական տարածաշրջանի վարչապետ Ներչիրվան Բարզանիի հետ:

Երեկ Աբդուլա Գյուլը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հետ, որն ի դեպ, նույնպես քուրդ է: Թուրքիայի նախագահը Թալաբանիին հորդորել է փակել Քրդական բանվորական կուսակցությունը, որը, թուրքական կողմի պնդմամբ, հյուսիսային Իրաքից հարձակումներ է կազմակերպում Թուրքիայի հարավարեւելյան շրջանների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG